
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսներն ասում են՝ ուրիշի հաշվին խմում են նույնիսկ չխմողները և ստամոքսի խոց ունեցողները։ Ուրիշի հաշվին խորոված ուտողների պակաս էլ չի լինի, անունը կդնեն՝ փողոցներում քաղաքացու օր են նշել, խորոված փարթի արել։ Ավտորիտար, բոլոր ոլորտներում քաղաքացիների իրավունքները ոտնահարող ռեժիմը քաղաքացու օր է սահմանել, խորոված ուտելով՝ քաղաքացու օր է տոնում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք քաղաքացին դարձել է տուգանքի մատերիալ ,հարկերով քերթվող, իրավական բեսպրեդելի և հեծանիվ քշող Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան զոհ։ Փառք ու պատիվ այն քաղաքացիներին, ովքեր չվախենալով, որ իրենց գլխին գործ կսարքեն, աշխատանքից կազատեն, հարազատներին կնեղեն, պայքարում են հողատու իշխանության դեմ, Հայաստանի ապագայի և իրենց իրավունքների համար։ Գալու է քաղաքացու իսկական տոնը, ամառը թեժ է լինելու»։