
«Իշխանությունը սպառնում է պատերազմով»,- մասիսցիների հետ հանդիպման ժամանակ, շարունակելով ելույթը, ասել է Ռոբերտ Քոչարյանը։ «Նախագահ ժամանակ երկու ընտրություններով եմ անցել, մտքովս չէր անցնում, որ կարող էի ասել, թե՝ եթե ընտրվի ընդդիմությունը, պատզերազմ է սկսվելու։ Այդպիսի հայտարարություններով դու քայքայում ես սեփական երկիրը՝ մի քանի քվե ավելի ստանալու համար»,- հավելել է ՀՀ երկրորդ նախագահը։ «Այսօր պատերազմի թեմա հրահրողը Նիկոլ Փաշինյանն է»,- ընդգծել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։