
«Մենք մտածում ենք, որ մենք այլ տեղ ենք ապրում, մեզ պահում ենք այլ կերպ ու եթե ադրբեջանցին պետք է մի տեղից մյուս տեղն անցնի, դա մեզ համար անընդունելի, անթույլատրելի, անհասկանալի մի բան է։ Իսկ ինչու պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվենք, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա այդ տեղափոխության հնարավորությունն ունենալ»,- «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի շրջանակում անցկացված «Խաղաղություն և անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։ «Իմ ընկալմամբ, հենց ԹՐԻՓՓ-ը, հենց էն բանը, որ մենք էսօր առևտուր ենք անում Ադրբեջանի հետ, խոշոր նշանակություն ունի։ Խաղաղության արտահայտումներից մեկն առևտուրն ու համատեղ շահեր ունենալն է»,- հավելել է նա։