«Այս ամենի մեղավորն իշխանությունն է»․ Մեսրոպ Առաքելյան

«Այս ամենի մեղավորն իշխանությունն է»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի գրառումը․ «Երևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբեր ամսին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր։
     Ազոտի երկօքսիդը թունավոր գազ է, որն առաջացնում է լուրջ խնդիրներ առողջության համար՝ ասթմա, բրոնխիտ, թոքերի ուռուցք, սրտանոթային հիվանդություններ։ Հայաստանում ամեն երրորդ մահը արձանագրվում է նորագոյացություններից կամ շնչառական օրգանների հիվանդություններից։
     Այս ամենի մեղավորն իշխանությունն է, որը թաղել է Երևանը խցանումների, շինարարական փոշու մեջ՝ իր անգործության հետևանքով»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *