
Ուկրաինան հետաքրքրված չէ G20-ին մասնակցությամբ, եթե Մոսկվան ներկայացված չի լինելու, հայտարարել է «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
«Կարծում եմ՝ կարևոր է, որ Ռուսաստանը ներկա լինի», – նշել է ուկրաինացի գործիչը՝ ընդգծելով, որ առանց ռուսական պատվիրակության հանդիպումն անիմաստ կլինի։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախկինում հայտարարել էր, որ Վաշինգթոնը Վլադիմիր Պուտինին հրավիրել է 2026 թվականի դեկտեմբերին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Մոսկվան շնորհակալ է հրավերի համար․ դա կդիտարկվի։