Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Բեռլինն այլևս չի կարող Ուկրաինային տրամադրել Patriot զենիթահրթիռային համակարգեր։
Նախարարը նշել է, որ Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում մյուս երկրների ներդրումը զգալիորեն զիջում է Գերմանիայի ներդրմանը։ Այս համատեքստում Բեռլինն ակնկալում է, որ դաշնակից երկրներն ակտիվացնեն Ուկրաինային օգնություն ցուցաբերելու ջանքերը։