«Իմ ամենամեծ խնդիրը, որը պետք է լուծեմ, խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Իմ ամենամեծ խնդիրը, որը պետք է լուծեմ, խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկումը»։

Մասնակցելով քննարկմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է․ «Իմ ամենամեծ խնդիրը, որը պետք է լուծեմ երիտասարդության համար, դա խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։ Հայաստանի Հանրապետությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով, եթե պատկերավոր ասեմ, այդ վիճակում երկիրը պետք է հանձնեմ երիտասարդությանը։ Իմ կարծիքով ֆունդամենտալ հարցերն այստեղից պետք է լուծվեն․․․

Եթե հաշվի առնենք հետևյալը, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրոպական Միության հետ, 2029 թվականին, հույս ունեմ, որ արդեն կհասցնենք վիզաների ազատականացման որոշումն ունենալ Եվրոմիության հետ, Ակադեմիական քաղաք նախագիծը կլինի անշրջելի: Բաց սահմաններով խաղաղ երկիր: Սա գիտե՞ք ինչ է, իմ կարծիքով, նշանակում. սա նշանակում է, որ երիտասարդությունն այս իրադրության մեջ իր որևէ ամբիցիա, նպատակ և նախագիծ իրագործելու սահմանափակում չունի․․․ այդ խնդրի լուծումն իրատեսական է, բայց բավականին բարդ: Եվ այդ բարդությունների մեջ ամենևին երկրորդական տեղ չունի այն, որ այդ խնդրի լուծման ճանապարհին անհրաժեշտ է ունենալ մի ճանապարհային քարտեզ, քաղաքական խոսույթ և գաղափարաբանություն, որը համոզիչ կթվա հանրությանը՝ ընդհանրապես, և երիտասարդությանը՝ մասնավորապես․․Իրականությունը տեսնելու, գնահատելու, լուծումներ ունենալու և լուծումները մինչև վերջ հասցնելու համար ամենակարևոր գործոնը կրթությունն է: Սա է պատճառը, որ Կառավարությունը կրթությունը հռչակել է ռազմավարությունների ռազմավարություն: Եվ այնտեղ, որտեղ մենք տեսնում ենք, որ չենք կարողանում լուծել որևէ խնդիր ցանկացած մակարդակում՝ անհատական, պետական, խմբային, մենք պետք է վերադառնանք և զբաղվենք մեր կրթությունով․․․»։

»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *