
«Մենք զբաղված ենք ՀՀ անկախության հռչակագրի պաշտպանությամբ, որովհետև հասկանում ենք, որ եթե Նիկոլ Փաշինյանն իրագործի այդ ծրագիրը, նա քայքայելու է ՀՀ իրավաքաղաքական հիմքերը․ Անկախության հռչակագիրը հանում ես քո ծրագրից․ սա ի՞նչ է նշանակում, նշանակում է հրաժարվում ես»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Նիկոլ Փաշինյանն աննախադեպ գործ է արել․ իր կործանարար քաղաքականությամբ նա միավորել է ամբողջ ընդդիմությանը՝ մի գործի ծիրի մեջ, այն է՝ դիմադրել ՀՀ ինքնիշխանության կորստին»,- նշել է Զուրաբյանը։