Հայտնի է, թե ով է ապրիլի 24-ին ծառերի սպանդ կատարած անձը

Երեկ՝ ապրիլի 24-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում իրականացված ծառերի սպանդի մասին։

Հրապարակումից ժամեր անց Shamshyan.com-ը մի քանի ահազանգեր է ստացել Արմավիր քաղաքի բնակիչներից, ովքեր նախ իրենց զայրույթն են ուղղել  Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի, Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանի հասցեներին՝ ասելով, որ նրանք շատ լավ էլ իմացել են, թե ով է ծառերի սպանդի հեղինակը, սակայն ոչինչ չեն ձեռնարկել։

Իսկ ծառերը քոքից կտրվել են նախկին դատախազի որդու՝ Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար տարիներ առաջ պայքարի դուրս եկած Սևակ Սահակյանի կողմից, ով նույնիսկ տարիներ առաջ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել այն ժամանակվա Ներքին գործերի Արմավիրի բաժին և այդ խուլիգանության փաստով Արմավիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական գործ։

Ու հիմա Ս. Մինասյանը ծառերի սպանդն արդարացրել է՝ ասելով, թե ինքը դրա տեղը նոր ծառեր է տնկելու, իսկ տարածքն իր սեփականությունն է. գրված է հրապարակման մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *