
«Առանձնացրել ենք 4 կետ, կոնկրետ փոքր, հաստատուն քայլերով ենք գնում մեծ խնդրի՝ իշխանափոխության հարցին։ Այսինքն, կարծում եմ, այս դեպքում շատ ավելի մեծ է երաշխիքը, որ ձախողման հավականությունը շատ փոքր է»,- այս մասին Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ հավելելով, որ որդեգրվել է կոնսոլիդացիայի մի քիչ այլ ձևաչափ։
«Եթե մենք կարողանանք հասարակությանը համախմբելու բանաձևը գտնել, իրավապահները մի օր որոշելու են Փաշինյանի ապօրինի հրամանները չկատարել»,- ընդգծեց Սուրենյանցը։