Մեկտեղե՛նք մեր մասնագիտական ներուժն ու ջանքերը. Հարությունյանի կոչը` իրավաբաններին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը կոչով դիմել է Հայաստանի իրավաբաններին, փաստաբաններին և իրավապաշտպաններին.

«Այսօր մենք կանգնած ենք մի հարցի առաջ, որը վեր է քաղաքական տարաձայնություններից։ Խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և մեր ժողովրդի՝ սեփական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքի մասին է։

Բոլոր նրանց, ովքեր դեմ են արտաքին պարտադրանքի ներքո Սահմանադրություն ընդունելու ցանկացած փորձի և անընդունելի են համարում Ալիևի կողմից Հայաստանի սահմանադրական ապագան թելադրելը, կոչ եմ անում միավորվել։

Կոչ եմ անում մեր մասնագիտական ներուժն ու ջանքերը մեկտեղել և այս հարցում միասնական դիրքորոշում ձևավորել։

Սահմանադրությունը սակարկության առարկա չէ և չպետք է դառնա օտար պետության պահանջների կատարման փաստաթուղթ։

Հայաստանի Սահմանադրությունը պետք է բխի հայ ժողովրդի կամքից և ծառայի Հայաստանի Հանրապետությանը։

Ո՛Չ Ալիևյան Սահմանադրությանը, ԱՅՈ՛՝ անկախ Հայաստանին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *