«Ակցիաները լինելու են տարատեսակ. կարևոր են քաղաքացիների հետ հանդիպումները»։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստանի» թիմի անդամ Լիլիա Շուշանյանը։
«Շատ կարևոր են մեր ժողովրդի՝ քաղաքացիների հետ հանդիպումները, մեր առջև ծառացած մարտահրավերների ներկայացումը՝ շատ պարզ լեզվով։ Որովհետև մենք՝ մասնագիտական և քաղաքական համայնքների ներկայացուցիչներս, կարող ենք հավաքվել։ Մենք արդեն իսկ այդ ամենը գիտենք, այդ ռիսկերը գնահատել ենք, ինչի արդյունքում էլ սկսել ենք այս նախաձեռնությունը։ Բայց կարևոր է գնալ և այդ ամենը մեր հայրենակիցներին բացատրել, ինչպես նաև նրանց ներգրավել։
Ակցիաները լինելու են տարատեսակ։ Բոլոր կուսակցությունների և քաղաքական ուժերի ղեկավարները՝ անձամբ, իրենց մի քանի թիմակիցների հետ, կարող են քայլել Երևանի տարբեր փողոցներում և տեղեկացնել, իրազեկել մեր նախաձեռնության, սպասվող մարտահրավերների ու անելիքների մասին։
Պարոն Կարապետյանի առանձնացումը կամ, այսպես ասած, ֆիզիկական մեկուսացումը, եթե այդպես ձևակերպենք, առաջին օրվանից չի ազդել գործընթացի վրա, և դա կարող է միայն ուժեղացնել շարժումը կամ նախաձեռնությունը»։