Օրակարգ․ Փաշինյանի թիկնապահներն են հարձակվել, Դավիթն ինքնապաշտպանվել է․ Կարինե Նալչաջյան

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը հոգեբան Կարինե Նալչաջյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Կարինե Նալչաջյանի հետ զրուցել ենք Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիկնապահների մասնակցությամբ միջադեպի, 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ առանձնահատուկ խիստ պատիժ կիրառելու պատճառների, վախի մթնոլորտ տարածելու քաղաքականության, սպասվող խորհրդարանական ընտրությունների կարևորության, ՔՊ-ի նախընտրական ծրագրում տեղ գտած այն դրույթների, ըստ որոնց՝ Վեհափառը պետք է մինչև 2031-ը պետք է հեռացվի և ընթերցանությունը խրախուսվի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Կարինե Նալչաջյանը նկատում է՝ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի թիկնապահներն են հարձակվել, իսկ 18-ամյա Դավիթն ինքնապաշտպանվել է։

Նրա խոսքով՝ Փաշինյանն ամեն կերպ ձգտում է վախի մթնոլորտ տարածել երկրում։

«Օրինակ՝ մենք բոլորս գիտենք՝ եթե հանկարծ հանգիստ մարդը կանգնած է, դու գնում ես ու այսպես դեմքի մոտ ուժեղ ծափ ես տալիս, իր մոտ պաշտպանական չէ, աչքերը թարթում է, պաշտպանական ռեակցիա է․ վեր է թռնում, կարող է ձեռքի պաշտպանական ինչ-որ շարժումներ կատարել, կարող է ինքնապաշտպանական որոշակի որոշակի գործողությունների դիմել՝ առանց իմանալու՝ ինչն էր սպառնալիքը, ով էր սպառնալիքը։ Այնպես որ ես՝ որպես հոգեբան, այդ պահը ես այդպես կարող եմ գնահատել։

Գործ ունենք հոգեֆիզիոլոգիական նույնիսկ մակարդակում, մնացած մանրամասներին, անկեղծ ասած ես տեղյակ չեմ, հա, կոնկրետ ով ինչ, բայց որքան ինֆորմացիան կա, նախահարձակ են եղել ուրեմն այդ թիկնապահները, այսինքն՝ այնտեղ գոռոց է եղել, պահանջ է եղել, հրմշտոց է եղել և մարդիկ այդ խորքային էդ աղոթական վիճակից միանգամից, այո՛, ինչպես ասում եք, վեր են թռել և հոգեֆիզիոլոգիական մակարդակում անգամ այդտեղ կարող են պաշտպանական շարժումներ ու պաշտպանական ռեակցիաներ լինեն: Սա դա՝ այդ տեսակետը, որը ես անպայման ուզում էի դա շեշտել, հնչեցնել»,- ասաց նա։

Հոգեբանը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանն էլ չի սիրում ու խոնարհվում, հիմա միայն սարսափեցնում է։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *