Ադրբեջանա-թուրքական միասնությունը «հավերժական է և անխախտելի»․ Ալիև

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին են եղել անցյալում՝ պատերազմի ժամանակ, միասին են այսօր և միասին են լինելու նաև ապագայում։ Այս մասին նա ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Կարծում եմ՝ այս պատմական այցի գլխավոր արդյունքը հենց դա է»,- նշել է Ադրբեջանի նախագահը՝ ընդգծելով, որ ադրբեջանա-թուրքական միասնությունը «հավերժական է և անխախտելի»։

Էրդողանն իր հերթին նշել է, թե Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններն անցել են ժամանակի փորձության միջով։

«Նրանք, ովքեր ձգտում են թուլացնել 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված Շուշիի հռչակագրով ամրագրված Անկարայի և Բաքվի եղբայրությունը, երբեք չեն հասնի իրենց նպատակներին»,– նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *