Չարենցավանում բեռնատարի վարորդը «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարի

Ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 17։20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան և Չարենց փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Գրիգոր Տ․-ն իր վարած «Գազել» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարին։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *