Սպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենան


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 9-ին Սպիտակ տանը կհանդիպի Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի։ 

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ պաշտոնյայի տեղեկացմամբ՝ Կատարի ղեկավարի հետ նախատեսված է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը։

Կատարը առանցքային դեր է ստանձնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջնորդական ջանքերում՝ փոխանցելով առաջարկներ և փորձելով կողմերի միջև համաձայնություն գտնել Իրանի միջուկային ծրագրի և հակամարտության դադարեցման պայմանների շուրջ։

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *