Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով | Top-News.am


Սպորտ


Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներ Ջուդ Բելինգեմին և Անտոնիո Ռյուդիգերին կարող է սպառնալ մինչև 12 խաղով որակազրկում՝ «Վալենսիայի» անվտանգության աշխատակիցների հետ ունեցած միջադեպի պատճառով։

Ըստ տեղեկությունների՝ ընդմիջման ժամանակ Բելինգեմը բռնել է «Վալենսիայի» մարզական տնօրենի կոստյումից, ինչը հանգեցրել է քաշքշուկի՝ խաղադաշտից դեպի հանդերձարաններ տանող միջանցքում։ Հաղորդվում է, որ անգլիացին հարվածել է անվտանգության աշխատակցին, իսկ Ռյուդիգերը ապտակել է մեկ ուրիշի։

Թեև մրցավարը չի արձանագրել այս միջադեպերը խաղի պաշտոնական զեկույցում, «Վալենսիան» հայտնել է, որ ունի տեսանյութեր, որոնք կարող են հիմք ծառայել կարգապահական պատժամիջոցներ կիրառելու համար։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *