Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը կգլխավորի Արաբական Միացյալ Էմիրություններում Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ կայանալիք եռակողմ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրին, հաղորդում է РБК-Украина լրատվական գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ պատվիրակության կազմում կընդգրկվեն նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը, Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, նրա տեղակալ Սերգեյ Կիսլիցան և Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։ Նշվում է, որ բանակցություններին կմասնակցի նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի տեղեկացմամբ՝ բանակցությունները կկայանան Աբու Դաբիում՝ նոյեմբերի 10-11-ը։ Ինչպես հաղորդել էր ՏԱՍՍ գործակալությունը, ռուսական պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ակնկալվում է նաև եվրոպական երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի մասնակցությունը բանակցություններին։