Մարզային ավտոբուսներն իրավունք չունեն երթևեկել Երևանում

Մարզերից եկող տրանսպորտային միջոցներն ունեն պայմանագրեր, որոնցով սահմանված է դրանց վերջին կետը։ ABC Media-ին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Մրցութային պայմանագրով նախատեսված է, որ, օրինակ Էջմիածին-Երևան երթուղայինի վերջին կանգառը Կիլիկիա ավտոկայանն է, Սևան-Երևան երթուղայինի վերջին կետը Հյուսիսային ավտոկայանն է։ Տարբեր բնակավայրերից մայրաքաղաք եկող երթուղայինների վերջին կանգառները տարբեր են, Հրազդանինն, օրինակ, Աբովյան փողոցում գտնվող երթակարգավարական կետն է»,-ասել է նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։

Երթուղայինների աշխատանքի վերահսկումն իրականացնում է տեսչական մարմինը։ Ըստ նախարարության՝ մարզային երթուղայիններն իրավունք չունեն երթևեկել իրենց չվացուցակից դուրս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *