Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեները


Քաղաքականություն


«Ճակատագրի տարօրինակ հեգնանքով, այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք այսօր պայքարում են սահմանադրական հանրաքվեի անցկացման դեմ, այն նույն քաղաքական ուժերն են, որոնք նախկինում երեք անգամ կեղծել են բոլոր սահմանադրական հանրաքվեները, որոնք անցկացվել են Հայաստանում»,-ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը և հավելել, որ  խոսքը 1995, 2005 և 2015 թվականների հանրաքվեների մասին է, որոնք կեղծվել են՝ ընտրակեղծարար Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից։

Նրա խոսքով՝ այժմ նրանց թիմակիցները ի շարունակումն այս հակաժողովրդական գործելակերպի, անում են ամեն ինչ, որպեսզի արգելափակեն նոր սահմանադրության ընդունման հանրաքվեի անցկացումը, որը հնարավորություն կտա Հայաստանի ժողովրդին առաջին անգամ ընդունել և ունենալ սեփական սահմանադրությունը.  «Իհարկե նրանք այս սահմանադրությունը ինչ-ասես չեն անվանում՝ թուրք-ադրբեջանական, Ալիևյան և այլն, բայց այստեղ է ճակատագրի ամենամեծ հեգնանքը՝ այն ուժերը, որոնք երեք անգամ բռնացել են ժողովրդի քվեին և երեք անգամ կեղծել են հանրաքվեները թույլ չտալով, որպեսզի ժողովուրդը ունենա սեփական հանրաքվե, նոր սահմանադրությունը անվանում են օտարածին»,-ընդծել է ԱԺ նախագահը։

«Իսկ օտարածինը իրականում իրենք են ոտքից գլուխ ծայրից ծայր, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից ավարտած Սերժ Սարգսյանով և իրենց մնացուկներով։ Եվ այս անգամ նրանց թույլ չենք տալու բռնանալ ժողովրդի քվեի վրա»,-շեշտել է նա։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *