Թաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարար


Տեսանյութեր


ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է թաղման նպաստի շահառուների ցանկը վերանայելու իրենց նախաձեռնությանը։

Նախարարը հայտնել է, որ հետևելով հանրային արձագանքին և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկումներ ունենալուց հետո որոշել են նախաձեռնությունն առաջ չտանել։

«Որոշել ենք որևէ փոփոխություն չիրականացնել, և այն քաղաքացիները, որոնք գործող կարգավորումներով պետք է ստանային նպաստը, կշարունակեն ստանալ»,- նշել է նախարարը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *