ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը հայտարարել է, որ կուսակցությունը նոյեմբերի 10-ին կքննարկի պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը: Դեմոկրատները նրան մեղադրում են իշխանության չարաշահման համար՝ հաղորդում է Bloomberg-ը:
Պարբերականը նշում է, որ Պենտագոնի ղեկավարին պաշտոնանկ անելու ջանքերն արագացել են ԱՄՆ միջանկյալ ընտրությունից հետո: Հեգսեթը պաշտպանում էր Իրանի դեմ պատերազմը, որն էլ զգալի չափով նպաստեց հանրապետականների պարտությանը Կոնգրեսի միջանկյալ ընտրությունում:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդարադատության նախարարությանը հանձնարարել էր ստուգել դեմոկրատների գործողությունները՝ կապված իմփիչմենթով և պատժի այլ ձևերով «բազմաթիվ մարդկանց ուղղված սպառնալիքների» հետ:
Նախագահ Թրամփն ավելի վաղ նաև հայտարարել էր, որ չի քննարկում Փիթ Հեգսեթին պատերազմի նախարարի պաշտոնից ազատելու հարցը, այս մասին հաղորդել է The Guardian-ը: