Երևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ Մանուկյանին


Հայաստան


«Դուք մի խմբակցության ներկայացուցիչ եք, որի առաջնորդի օրոք Երևան քաղաքում օտարվել են հարյուրավոր մանկապարտեզներ։ Երբ Դուք խոսում եք չկառուցված, չհիմնանորոգված մանկապարտեզներից, այդտեղ հստակ թիվ կա՝ Երևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել»․ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին։

Տիգրան Ավինյանը նրան հարցադրում է արել․ «Ասեք Երևանում կառուցված, հիմնանորոգված մանկապարտեզները մինչ այս իշխանությունը, և այս իշխանության օրոք։ Ձեզ վստահեցնում եմ՝ տասնապատիկ շատ ենք սարքել»։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *