Այսօր Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում նշում են «Քաղաքացու օրը»։ Տոնը Նիկոլ Փաշինյանն է հնարել և որպես այդպիսին ընդունված է նշել ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։
Շիրակի մարզի մի քանի համայնքներում մեծ ոգևորությամբ են նշել տոնը։ Խոսքը Արթիկ, Ամասիա, Անի համայնքների մասին է։
Հանրապետության երկրորդ քաղաքում` Գյումրիում, «Քաղաքացու օրը» չի նշվել։ Շիրակի մարզում տոնական տրամադրությունն ամբողջացել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Փաշինյանը Անի և Արթիկ համայնքներում մասնակցել է տոնական միջոցառումներին և ավանդական դարձած «խորովածի փարթիին»։
Oragir.News-ը եղել է Արթիկում զրուցել քաղաքացիների հետ։
Բնակիչներից մեկը, ոգևորությունը մի կերպ զսպելով, ասում է. «Փաշինյանը տոն է բերել, բոլորս ուրախ ենք, խորոված կերանք»։
Միջոցառման ընթացքում շեշտվել է քաղաքացու դերի կարևորությունը, հանրային մասնակցությունը և համայնքային համախմբվածությունը։ Սակայն սոցիալական ցանցերում ու հանրային քննարկումներում հնչել են նաև քննադատական կարծիքներ՝ կապված տոնի ձևաչափի և դրա ընկալման հետ։
Մանրամասները՝ տեսանյութում․