ՀՀ քաղաքացիները տեղյա՞կ են, որ ըստ Ադրբեջանի Սահմանադրության, Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերն ադրբեջանական են. Լիանա Գասպարյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Գասպարյանը, անդրադառնալով նոր Սահմանադրության ընդունման հնարավոր հետևանքներին, հայտարարել է, որ այն կարող է վտանգներ պարունակել Հայաստանի տարածքային ամբողջականության համար։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ, իր պնդմամբ, Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի նկատմամբ տարածքային նկրտումներ են արտահայտված։

«Երբ փորձում ենք քաղաքացիներին բացատրել, թե նոր Սահմանադրության ընդունմամբ ինչ վտանգներ կարող են լինել Հայաստանի համար, պետք է հիշենք, որ Ադրբեջանի Սահմանադրության հիմքում 1918 թվականի Անկախության հռչակագիրն է, իսկ Ադրբեջանն իրեն համարում է 1918-1920 թվականների պետության իրավահաջորդը»,- նշել է Գասպարյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *