«Դուք էլ երբևէ չէիք պատկերացնի չէ՞, որ Ալիևը Ստեփանակերտում կշրջի Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցում, իսկ Ազգային բարերարը զինված ուժայինների ուղեկցությամբ կտեղափոխվի քննչական մարմին: Սա է իշխանությունների ստեղծած աղճատված իրականությունը: Հիմա Ալիևը մեզնից պահանջում է Սահմանադրությունը փոխել, հետո գուցե պահանջի կրոնափոխ լինել կամ հայերեն չխոսել.․․»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութին կից գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությասն պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։