Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ


Ավտո


70 նոր ավտոբուսների մրցութային փաթեթը, որոնք փոխարինելու են «Հիգեր» մակնիշի ավտոբուսներին՝ պատրաստվում է. գնելու ենք էլեկտրական ավտոբուսներ, մոտավորապես նույն չափի, ինչ «Ժոնգթոնգ»-ներն են: Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի համար նոր ավտոբուսների գնման գործընթացի աշխատանքներին:

Ըստ Ավինյանի՝ 2027-ի բյուջեում 170 նոր ավտոբուսների ֆինանսավորումը դեռևս նախատեսված չէ, բայց ակնկալվում է, որ քննարկման արդյունքում փոփոխություններ կմտցվեն պետական ֆինանսավորման մասով:

Ինչ վերաբերում է 250 էլեկտրական ավտոբուսների ձեռքբերմանը, Տիգրան Ավինյանը նշեց, որ այս պահին սպասում են խորհրդատվական ծառայություն իրականացնող գործընկերների վերջնական զեկույցին, որը հստակ կասի՝ դեպոներում ինչ պետք է արվի, կոնկրետ ինչ չափի էլեկտրական ավտոբուսներ պետք է գնվեն: Դա ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ:

«Այս պահի դրությամբ ակնկալում ենք նոյեմբեր ամսվա ընթացքում խորհրդատվական ընկերությունից վերջնական զեկույց»,- ասաց Ավինյանը:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *