ԵՄ-ն մասնակցելու է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ վստահեցրել է ֆոն դեր Լյայենը, Պեսկովը հակառակն է պնդել

ԵՄ
ներկայացուցիչները կմասնակցեն Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցով
բանակցություններին, որոնք տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 10-ին և 11-ին:
Այս մասին այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը
X սոցցանցում:

 

Ինչպես
նշվում է գրառման մեջ, Եվրահանձնաժողովի նախագահը նոյեմբերի 9-ին այցելել է
Սևծովյան տարածաշրջան: Այցելությունից առաջ նա հեռախոսազրույց է ունեցել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և հերթական անգամ իր աջակցությունը հայտնել
նրա կոչերին՝ հրադադարի ռեժիմ սահմանել էներգետիկ և պարենային ենթակառուցվածքների
վերաբերյալ, գրել է ֆոն դեր Լյայենը:

 

«Մենք
նաև քննարկել ենք խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ շարունակվող ջանքերը և
այս շաբաթ Աբու Դաբիում կայանալիք խաղաղության բանակցությունները, որտեղ ԵՄ-ն
ներկայացված կլինի մեր գործընկերների կողքին»,- ասվել է Եվրահանձնաժողովի նախագահի
հաղորդագրության մեջ:

 

Միաժամանակ,
սակայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր
հայտարարել է, որ եվրոպացի գործընկերները չեն մասնակցելու Աբու Դաբիում ԱՄՆ
միջնորդությամբ Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ բանակցություններին:

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *