Ռոբերտ Փիլիպոսյանը՝ Մ20 կայծակնային շախմատի ԱԱ բրոնզե մեդալակիր

Հայ շախմատիստները բարձր տեղեր են զբաղեցրել կայծակնային շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում, որն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:

Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 13 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և կիսել 2-4-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով Փիլիպոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը վաստակել է 9 միավոր և զբաղեցրել է 5-րդ մրցանակային տեղը։ Առաջնությանը մասնակցել է նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը, որը 8.5 միավորով զբաղեցրել է 13-րդ տեղը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *