Իսրայելը փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Իրանի դեմ անվերջ պատերազմի մեջ․ Ղալիբաֆ

Իսրայելը փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Իրանի դեմ անվերջ պատերազմի մեջ։

Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ X սոցիալական ցանցում հրապարակման միջոցով։

«Իսրայելն ամեն կերպ փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Իրանի դեմ անվերջ պատերազմի մեջ։ Սա ճահիճ է, որից չի կարողանա դուրս գալ ո՛չ ներկայիս, ո՛չ ապագա նախագահը՝ անկախ նրանից՝ նա հանրապետական կլինի, թե դեմոկրատ», – նշել է Ղալիբաֆը։

Իրանի խորհրդարանի նախագահը նաև քննադատել է Վաշինգտոնի՝ Իսրայելի նկատմամբ վարած քաղաքականությունը։

«Եթե Վաշինգտոնը չհրաժարվի «Առաջինը՝ Իսրայելը» մոտեցումից, ապա Ամերիկային և նրա դաշնակիցներին մռայլ օրեր են սպասվում», – ընդգծել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *