Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում մեծարել է դիրիժոր Լորիս Ճգնավորյանին

Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին Երևանի Կապույտ մզկիթում մեծարել է իրանահայ անվանի կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանին։

Հայաստանում Իրանի դեսպանատնից հայտնում են, որ արարողության ընթացքում նշվեցին երաժշտության ասպարեզում նրա ունեցած երկարամյա ներդրումը, ինչպես նաև նրա դերակատարումը Իրանի և Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդման գործում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *