Թուրք զինվորականները կհեռանան Իրաքում տեղակայված ռազմաբազայից

Թուրքիայի զինված ուժերի զորախումբը Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանում գտնվող Զլիկան ռազմաբազայից մինչև 2026 թվականի վերջ ամբողջությամբ դուրս կբերվի։

Այս մասին Al-Iraqiya News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իրաքի վարչապետի և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ Սաբահ ան-Նումանը։

«Բաշիկա շրջանում գտնվող Զլիկան ռազմաբազայից թուրքական ուժերի փուլային դուրսբերումը կմեկնարկի նոյեմբերին», – ասվում է հայտարարության մեջ։

Պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ռազմաբազայում Թուրքիայի ռազմական ներկայությունը կավարտվի մինչև տարեվերջ, իսկ օբյեկտն անցնելու է Իրաքի անվտանգության ուժերի վերահսկողության տակ։

Ան-Նումանը հայտնել է, որ իրաքա-թուրքական անվտանգության համատեղ հանձնաժողովն արդեն սկսել է աշխատանքները՝ Զլիկան ռազմաբազան հանձնելու և Սինջարի շրջանում անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու ուղղությամբ։

Նրա խոսքով՝ առաջիկայում հանձնաժողովի աշխատանքներն ավելի կակտիվացվեն՝ գործընթացը սահմանված ժամկետներում ավարտելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *