Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նոր զեկույցի համաձայն՝ Երկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել է՝ հասնելով ռեկորդային մակարդակի։ Զեկույցը հրապարակվել է Անթալիայում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հաջորդ համաժողովի՝ COP31-ի նախօրեին։
Արեգակից ստացվող և տիեզերք վերադարձվող էներգիայի անհավասարակշռությունը նպաստում է գլոբալ տաքացմանը և ծայրահեղ եղանակային երևույթների՝ ջերմային ալիքների, երաշտների ու ցիկլոնների ավելացմանը։
Կանխատեսումների համաձայն՝ 2026 թվականը կարող է դառնալ պատմության չորրորդ ամենատաք տարին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ աշխարհը թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների նոր դարաշրջան, որի հետևանքներից առավելապես տուժում են կլիմայի փոփոխության համար ամենաքիչ պատասխանատու երկրներն ու բնակչության խմբերը։