Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնում


Աշխարհ


Բրիտանական բանակի Թագավորական դրագունական գվարդիայի (Royal Dragoon Guards) պարկապզուկահարը նոյեմբերի 10-ին կնվագի Երևանի կենտրոնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանությունը։

Դեսպանությունը հրավիրում է լսելու բրիտանական բանակի Թագավորական դրագունական գվարդիայի պարկապզուկահարի նվագը, զրուցելու դեսպանության աշխատակիցների հետ և լուսանկարվելու պարկապզուկահարի հետ։

«Հանրապետության հրապարակ՝ 13:30–13:45, Հյուսիսային պողոտա՝ 14:45–15:00, Շառլ Ազնավուրի հրապարակ՝ 16:00–16:15։ Սպասում ենք ձեզ»,- ասված է հաղորդագրության մեջ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *