Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)

Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել

Իսպանիայի Օվիեդո քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով Ազգային ոստիկանության մեկ աշխատակից զոհվել է, իսկ նրա գործընկերը ծանր վիրավորում է ստացել, հայտնում է տեղական RTPA հեռուստառադիոընկերությունը։

Հաղորդվում է, որ պայթյունից առաջ փողոցում հրաձգություն է տեղի ունեցել։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ երկու ընտանիքների միջև վեճ է ծագել, որի մասնակիցներից մեկը կրակ է բացել 17-ամյա աղջկա ուղղությամբ։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ժամանած ոստիկանները շենքի մուտքում կասկածելի ուսապարկ են հայտնաբերել։ Դրա ներսում պայթուցիկ սարք է եղել, որը գործարկվել է այն պահին, երբ դեպքի վայր են ժամանել պայթուցիկ սարքերի վնասազերծման մասնագետները։

Ոստիկանության JUPOL արհմիության տվյալներով՝ TEDAX ստորաբաժանման տուժած աշխատակցի ոտքը ստիպված են եղել անդամահատել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *