Նոյեմբերի 11-ին, ժամը 11:00-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց` «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով:
Այս մասին տեղեկացնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Աղավնի Սուքիասյանը։
Հիշեցնենք՝ կալանավայրում այսօր մահացել է Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։
ՀՀ ՔԿ–ից հայտնել են՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Գևորգյանի մահվան համար մեղադրում է իշխանություններին։
«Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը, ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են»,- ասված էր կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։