Իշխանությունը՝ քաղաքական մաhերի պատճառ. ընդդիմադիրները սգում են պայքարի ընկերոջ մահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր․ հարազատ Ստեփանավանում Արսենի Գևորգյանին շատերն էին ճանաչում, սիրում ու գնահատում նրա ընտրած ուղին։

Արսենի երազանքն ու նպատակը ուժեղ հայրենիքն էր,-ասում են կուսակից ընկերները՝ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները։ Ծնունդով ստեփանավանցի պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն է պատմում՝ քիչ խոսել, շատ գործել,- այսպիսին էր Արսենը։

Ընտանիքի պես միասնական, համերաշխ ու խաղաղ համայնք կառուցելն էր նրա ցանկությունը։ Բայց համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածուն ընտրություններից ընդամենը չորս օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին, կալանավորվեց։ Կուսակիցները պնդում են՝ ակնհայտ շինծու գործով։

Արսեն Գևորգյանի մահվան պատճառը սրտի կաթվածն էր:

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցներին են դիմում՝ Հայաստանում կալանքը պատժիչ գործիք է դարձել, իսկ ընդդիմադիր լինելը՝ ռիսկային։

46-ամյա գործիչը երկու զավակ ուներ՝ աղջիկ և անչափահաս որդի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *