Արսեն Գևորգյանի մահվան քաղաքական և բարոյական պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է գործող իշխանությունը․ Հասմիկ Ենգոյան

Արսեն Գևորգյանը քաղաքական հետապնդման զոհ է։ Նրա կալանավորումն իրավաչափության որևէ հիմք չի ունեցել, գրել է Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը։

«Այսօր կալանքը Հայաստանում օգտագործվում է ոչ թե որպես խափանման միջոց, այլ որպես ընդդիմադիրներին վախեցնելու, ճնշելու և տառապանքի ենթարկելու գործիք։

Արսեն Գևորգյանի հանկարծամահությունը այս քաղաքական հետապնդումների ողբերգական հետևանքն է։ Այս մահվան քաղաքական և բարոյական պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է գործող իշխանությունը։

Ցավակցում եմ Արսենի ընտանիքին ու հարազատներին»,– նշել է պատգամավորը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *