Դավիթ Խուդաթյանը Կոտայքի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Կոտայքի մարզ:

Նախարարը մարզպետ Լիլիթ Ստեփանյանի և Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի պատասխանատուների հետ նախ ծանոթացել է Արզնի-Նոր Գեղի 6.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են։

Այնուհետև նախարարն այցելել է Եղվարդ-Արագյուղ 12.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին։

Տեղում շինարարի և պատասխանատուների հետ քննարկվել են իրականացվող աշխատանքները, ժամանակացույցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *