Ուկրաինան և Ռուսաստանը Աբու Դաբիում պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման շուրջ

Ուկրաինան և Ռուսաստանը Աբու Դաբիում պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման շուրջ։

Այս մասին տեղեկություն է տարածել «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։

Աղբյուրի խոսքով՝ ակնկալվում է, որ լայնածավալ փոխանակումը տեղի կունենա մոտ ժամանակներս։

Նշենք, որ այսօր Աբու Դաբիում տեղի են ունեցել Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև եռակողմ բանակցությունները։ Բանակցությունների առաջին օրը տևել է ավելի քան չորս ժամ։ Հաղորդվում է, որ եռակողմ հանդիպումը կշարունակվի նոյեմբերի 11-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *