
Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «2018-ից ամենօրյա տրամաբանությամբ քպ-ն մեզ քարոզել է ուտելու և մոռանալու «արժեքներ»: «Այստեղ հաց, այստեղ կաց», «Հարստացիր և հարստացրու» և այլ տխմարաբանությունները մի խնդիր են հետապնդել՝ հանել մեր մեջից ցանկացած ոգեղեն արժեք, կտրել կապը հայ պատմության և հայ ինքնության հետ ու մեզ դարձնել ուտող և դրա հետևանքով պետքարան վազող հասարակություն: Խորոված լափելու այս փարթիները վերոնշյալի տրամաբանական շարունակությունն է: Հայրենիքը դարձնում են օֆիս, բնակիչներին՝ աշխատողներ, որ երկրի հետ կապը դարձնեն չոր հաշվարկ՝ փող ենք տալիս, կերեք»։