ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Աբու Դաբիում կայացած բանակցությունները արդյունավետ է գնահատել։
«Կարծես թե, Աբու Դաբիում բանակցությունները բավական արդյունավետ են եղել։ Ակնհայտ է, որ այս ուղղությամբ դեռ մեծ աշխատանք կա անելու։
Չի կարելի ասել, որ լուծումը կգտնվի առաջիկա 24 ժամվա ընթացքում կամ նման մի բան։ Սակայն շատ կարևոր է, որ եվրոպացիները մասնակցեն բանակցություններին։
Մեր վերջնական նպատակն է ընդլայնել եռակողմ ձևաչափը, որպեսզի բանակցությունների սեղանի շուրջ ներկայացված լինեն ոչ միայն ԱՄՆ-ը, Ուկրաինան և Ռուսաստանը, այլև եվրոպական երկրները», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։