Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը և Բուլղարիան համաձայնագիր են ստորագրել

«Ադրբեջանի, Բուլղարիայի Հանրապետության, Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև մաքուր էներգիայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր» է ստորագրվել Անթալիայում՝ COP31-ի շրջանակներում։

Համաձայնագրի նպատակն է զարգացնել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա «կանաչ էներգետիկ միջանցքը», ամրապնդել տարածաշրջանային էներգետիկ կապերը և դիվերսիֆիկացնել էլեկտրաէներգիայի փոխանցման ուղիները։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն մաքուր էլեկտրաէներգիայի փոխանցման և մատակարարման ոլորտում, դրա անվտանգ և անխափան փոխանցման համար անհրաժեշտ պայմանների սահմանում, ինչպես նաև նախագծի շրջանակներում օպտիկամանրաթելային կապի բարելավում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *