
Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խնդրանք, հորդոր, կոչ ընդդիմադիր և երկրի ճակատագրով մտահոգ մարդկանց. օրակարգի թեմա չդարձնենք դրա խորոված֊խաշլամայի խայտառակությունը, թեկուզ ծաղրելով կամ քննադատելով։
Ի վերջո` գերագույն պատուհասի գլխավոր նպատակը հենց դա է` հնագույն քաղաքակրթության, համաշխարհային գլուխգործոցների տեր ազգին հավասարեցնել 1920֊ականներին ադրբեջանցի անունը ստացած կովկասյան թաթարների խաշնարած ցեղերին։
Փոխարենը պետք է փորձել ժողովրդի օրը լցնել ազգային հպարտություն ներշնչող միջոցառումներով, օրակարգերով, քայլերով։
Միասին, ամեն մեկս մեր շուրջը, մեր հնարավորություններով ու պայքարի մեթոդներով ցույց տանք լուսավորը, իրական ազգայինը, հաղթականը, որ մարդիկ տեսնեն դրա կողքին օրվա խավարը, հայ ազգի բարձր քաղաքակրթության «քյաբաբացումն» ու այդ նույն ազգին աշխարհով մեկ խայտառակելը։