Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ Աբու Դաբիում. կողմերը փակուղի են մտել

 

Աբու
Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների եռակողմ
բանակցությունները այսօր կշարունակվեն: Այս մասին հայտնել են ՌԲԿ-ի և ՏԱՍՍ-ի
աղբյուրները:

Նոյեմբերի
10-ին՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջին
օրը, կողմերի միջև հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։

Le
Monde-ը գրում է, որ Աբու Դաբիում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները
որևէ էական արդյունք չեն տվել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննարկումը
որակել է «կառուցողական», սակայն ռուսական պատվիրակությունը, որը դեմ է
արտահայտվել հրադադարի գաղափարին, չի մեկնաբանել հանդիպման արդյունքները։

Չորս ժամ
տևած քննարկումներից հետո կողմերը որևէ շոշափելի առաջընթացի չեն հասել։ Մոսկվան
շարունակել է դիմադրել Ուկրաինայի և նրա դաշնակիցների կողմից պահանջվող
հրադադարին։

Երկարատև
դիվանագիտական
​​փակուղուց հետո Դոնալդ Թրամփի վարչակազմը դրական է գնահատել հանդիպում անցկացնելու փաստն ինքնին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ամերիկան ​​մնում է միակ երկիրը, որը կարող է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին հավաքել բանակցությունների սեղանի շուրջը։

Ռուբիոյի
խոսքով՝ Թրամփը պատերազմի դադարեցումը դարձրել է իր առաջնահերթություններից մեկը,
չնայած նաև ընդունում է խնդրի դժվարությունը և ոչ ստանդարտ լուծումներ գտնելու
անհրաժեշտությունը։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *