Իսպանիայում 24-ժամյա գործադուլ է նախատեսվում․ թռիչքներն ու հանրային տրանսպորտը կարող են խափանվել

Իսպանիայում նախատեսվում է անցկացնել համազգային 24-ժամյա գործադուլ (huelga general):

Սա վերջին տարիների ամենամեծ արհմիութենական գործողություններից մեկն է. 14 տարվա ընթացքում առաջին անգամ համընդհանուր գործադուլին աջակցել են երկրի երկու խոշորագույն արհմիութենական կազմակերպությունները՝ CCOO-ն և UGT-ն:

Գործադուլի հիմնական պատճառը բնակարանային ճգնաժամն է և գնողունակության անկումը:

Կազմակերպիչները կարծում են, որ կյանքի արժեքը աճում է եկամուտներից ավելի արագ, իսկ բնակարանը դառնում է ավելի ու ավելի անհասանելի:

Մալյորկայի «Մայորկա դեյլի բուլետին» թերթը հայտնել է, որ գործադուլը կարող է լայնածավալ խափանումներ առաջացնել տրանսպորտային ծառայություններում՝ ազդելով թռիչքների, հասարակական տրանսպորտի և տեղական ծառայությունների վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *