Անվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անել


Բիզնես


Apple-ի օպերացիոն համակարգում՝ iOS-ում, վտանգավոր խոցելիություն է հայտնաբերվել։ Խնդիրը վերաբերում է մի շարք տարբերակների, որոնց միջոցով վնասաբեր հավելվածները կարող են մուտք գործել և կարդալ այլ ծրագրերի ֆայլերը։



Աշխարհի խոշորագույն կրիպտոբիրժաներից մեկը՝ Binance-ը, հայտնել է, որ այս խնդրի պատճառով լուրջ վտանգի տակ են հայտնվում օգտատերերի գաղտնաբառերը, մուտքի տվյալները, ինչպես նաև կրիպտոդրամապանակների գաղտնի բանալիներն ու seed-ֆրազները։

Այս սպառնալիքից խուսափելու համար կրիպտոբիրժան հորդորում է օգտատերերին՝

  • Անհապաղ հեռացնել այն բոլոր հավելվածները, որոնք ներբեռնվել են պաշտոնական App Store խանութից դուրս։
  • Հնարավորինս շուտ թարմացնել ձեր հեռախոսի iOS համակարգը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *