
Աբու Դաբիում մեկնարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների երկրորդ օրը։
Բանակցությունների առաջին օրը պատվիրակությունները քննարկումներ են անցկացրել շուրջ չորս ժամ։
Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական բանակցային խումբը՝ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։