Կիրառում են ամենածանր խափանման միջոցը, որ պատժեն ընդդիմախոսներին. թույլ չենք տալու մեր ընկերոջ մահը դառնա հերթական դրվագ. Մելոյան

Մենք թույլ չենք տալու, որ մեր ընկերոջ, մեր թիմակից Արսեն Գևորգյանի մահը դառնա հերթական դրվագ:

Այս մասին ԵՄ գրասենյակի մոտ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը:

«Արսենն այսօր մեր կողքին կանգնած չէ, որովհետև պայքարում էր, որ իր քաղաքն ու իր հայրենքն ավելի լավը, ավելի ուժեղ լինեն: Մենք քայլերի ենք անցնելու: Այսօր մեր երկրում կալանքը մահաբեր է դարձել: Քաղաքական հայացքով պայմանավորված՝ մարդկանց նկատմամբ կիրառում են ամենածանր խափանման միջոցը, ու մեկ նպատակով, որ պատժեն քաղաքական ընդդիմախոսներին: Ցավոք, այդ թվում էր նաև մեր գործընկերը»,-ասաց Մելոյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը չի սահմանափակվում միայն կալանքով:

«Այդ կալանքները զուգորդվում են նաև մարդու պատիվը, արժանապատվությունը, բարի համբավն արատավորող ծանր ու ողջ մեկ պետական ռեսուրս կազմող հսկայական միջոցներով՝ ֆեյքերով, արբանյակներով և բարձրաստիճան պաշտոնյաններով»,-հավելել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *