Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ


Բիզնես


Գերմանիայի զինված ուժերն արգելել են չինական արտադրության անօդաչու թռչող սարքերի օգտագործումը զորամասերի և ռազմական զորավարժարանների տարածքում։ Դրանք կփոխարինվեն գերմանական կամ եվրոպական արտադրության սարքերով։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը՝ հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցչին։

Արգելքը տարածվել է նաև BYD, Geely և չինական այլ մակնիշների ավտոմեքենաների վրա։ Դրանց սեփականատերերը պարտավոր են մեքենաները թողնել ռազմական օբյեկտների անվտանգության գոտուց դուրս և ծառայության վայր հասնել ոտքով։

Որոշման պատճառը մտավախությունն է, որ չինական տեխնիկայի տեսախցիկներն ու տպիչները կարող են գաղտնի տեղեկություններ հավաքել և փոխանցել Չինաստանի հատուկ ծառայություններին, այդ թվում՝ զորավարժությունների, սպառազինության համակարգերի և ռազմական օբյեկտների մասին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *